Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի ու Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով անցկացված բաց նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր տիրապետած լեզվով՝ ռուսերենով, և փաստաբան։
Դատավոր Զեյնալ Աղաևը դատարանին, մեղադրողներին, թարգմանիչներին և մյուս մասնակիցներին ներկայացրել է տուժողներին և նրանց իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ էին մասնակցում դատավարությանը, և բացատրել է նրանց իրավունքներն ու պարտականությունները։
Տուժածները ցուցմունք են տվել դատարանում: Բեյլյար Շաբանովը հայտնել է, որ նրան տեղափոխող «Նիվա» ավտոմեքենան կրակի է ենթարկվել հայկական բանակի և հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից՝ Սուգովուշանից Աղդերե-Քելբեջարի ուղղությամբ երթևեկելու ժամանակ։ Արդյունքում, մեքենային զգալի վնաս է հասցվել։
Քյանան Ռզազադեն հայտնել է, որ նրան տեղափոխող շտապօգնության մեքենան՝ Քելբեջարի շրջանում խոցվել է հակառակորդի կողմից արձակված հականանետային արկով։ Արդյունքում վիրավորվել են ինքը և նույնպես մեքենայում գտնվող Էլվին Սուլեյմանովը։
Դատավարությունը շարունակվել է՝ քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի և այլ ապացույցների հետազոտմամբ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 24-ին։