Ադրբեջանը Շվեյցարիային հրավիրել է ներդրումներ կատարել Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում
Ադրբեջանը Շվեյցարիային հրավիրել է ներդրումներ կատարել Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում
09:32     22 11 2025    
Ադրբեջանի արտահանման և ներդրումների խրախուսման գործակալության (AZPROMO) գործադիր տնօրեն Յուսիֆ Աբդուլլաևը հանդիպել է՝ Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Թոմաս Շտելիի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտնել են AZPROMO-ից։

Հանդիպման ընթացքում Աբդուլլաևը տեղեկատվություն է ներկայացրել՝ գործակալության գործունեության, ինչպես նաև Ադրբեջանի և Շվեյցարիայի միջև ներդրումային համագործակցության ներկայիս վիճակի ու զարգացման դինամիկայի վերաբերյալ։ Բացի այդ, դեսպանը նաև տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին կայացած՝ Ադրբեջանի առաջին միջազգային ներդրումային ֆորումի արդյունքների մասին։

Իր հերթին, դեսպանը նշել է՝ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար զգալի ներուժի առկայությունը և բարձր է գնահատել ներդրումային համագործակցության ապագա հեռանկարները։

«Կայացել է մտքերի փոխանակում՝ ադրբեջանական և շվեյցարական ընկերությունների միջև գործընկերային հնարավորությունների բացահայտման, փոխադարձ այցելությունների կազմակերպման և գործարար կապերի ընդլայնման հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև՝ ազատագրված տարածքներ շվեյցարական ներդրումներ ներգրավելու հնարավորությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շվեյցարիա