Հարձակում Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա. Մոսկվան պատասխանել է Բաքվին
 Հարձակում Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա.  Մոսկվան պատասխանել է Բաքվին
20:41     21 11 2025    
Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում նշվել է, որ նոյեմբերի 14-ին ադրբեջանական կողմից ստացված դիմումը՝ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքերին, գույքին և տարածքին հասցված վնասի վերաբերյալ, ուշադիր ուսումնասիրվել է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից։

«Ռուսական կողմը իր անկեղծ ափսոսանքն է հայտնում այս միջադեպի կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, առկա տեղեկատվության վերանայման հիման վրա պարզվել է, որ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքերի համալիրին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Ուկրաինայի Զինված ուժերի ՀՕՊ համակարգերի ոչ կոռեկտ աշխատանքի հետևանքով, ենթադրաբար՝ «Պատրիոտ» հրթիռի հարվածի պատճառով», ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս