Գազախում ականի վրա ANAMA-ի աշխատակից է պայթել
  Գազախում ականի վրա ANAMA-ի աշխատակից է պայթել
15:49     17 11 2025    
Նոյեմբերի 17-ին ականի միջադեպ է տեղի ունեցել Գազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA)։

Հաղորդվել է, որ գործակալության աշխատակից Սամիր Մուբարիզ օղլու Իմամվերդիևը, ծնված 1988 թվականին, ծառայողական պարտականությունները կատարելիս պայթել է հակահետևակային ականի վրա։ Միջադեպի հետևանքով նրա աջ ոտքն անդամահատվել է կոճից։

Իմամվերդիևը տարհանվել է Գազախի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է, և կյանքին վտանգ չի սպառնում:
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Գազախ  


Լրահոս