Ի.Ալիև. Ոչ մի երկիր և ոչ մի անձ չպետք է դուրս մնա թվային ապագայից
  Ի.Ալիև.  Ոչ մի երկիր և ոչ մի անձ չպետք է դուրս մնա թվային ապագայից
12:49     17 11 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում անցկացվող՝ Էլեկտրակապի միջազգային միության Հեռահաղորդակցության զարգացման համաշխարհային համաժողովի (WTDC) մասնակիցներին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նախագահը նշել է, որ Բաքվում նման հեղինակավոր միջազգային միջոցառման անցկացումը՝ Ադրբեջանի և Էլեկտրակապի միջազգային միության միջև երկարատև և արդյունավետ համագործակցության ապացույցն է հանդիսանում, ինչպես նաև մեր երկրի թվային զարգացման ոլորտում համաշխարհային առաջատարության հստակ ցուցանիշը։

Իլհամ Ալիևը ընդգծել է, որ չնայած աշխարհն արդեն մտել է նոր թվային դարաշրջան, ավելի քան երկու միլիարդ մարդ դեռևս չունի համացանցին հասանելիություն։ Նախագահի խոսքով՝ այսօրվա աշխարհում ոչ մի երկիր և ոչ մի անձ չպետք է դուրս մնա թվային ապագայից. սա հանդիսանում է մեր համատեղ պատասխանատվությունը։

Նախագահը նշել է, որ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Ադրբեջանի ոչ նավթային տնտեսության շարժիչ ուժը և վերջին չորս տարիների ընթացքում կայուն աճ է գրանցում։ Այս ամենը ուղեկցվում է՝ արհեստական բանականության զարգացման, կիբերհարձակումների կանխարգելման և թվային ենթակառուցվածքների ընդլայնման հետևողական միջոցառումներով։ Պետության ղեկավարը նշել է, որ տեղեկատվական և կիբերանվտանգության ռազմավարությունը կազմում է Ադրբեջանի ազգային անվտանգության ճարտարապետության հիմքը։ Դրանից բացի, «Ադրբեջան 2030. Սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթություններ» փաստաթղթի համաձայն՝ թվային տնտեսության զարգացումը որոշված է որպես երկրի հիմնական ռազմավարական ուղղություններից մեկը, և Բաքուն հատուկ նշանակություն է տալիս այս ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս