Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը նաև խորը երախտագիտություն է հայտնել եղբայրական Ուզբեկստանին՝ Կենտրոնական Ասիայի խորհրդատվական հանդիպումներին Ադրբեջանի անդամակցությունը որպես լիիրավ մասնակից աջակցելու որոշման համար։
«Ադրբեջանը շատ է սիրում Ուզբեկստանը։ Մենք հպարտանում ենք մեր ընդհանուր մշակույթով և արժեքներով։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև բարեկամությունն ու եղբայրությունը միայն կամրապնդվեն։ Մեր երկրների ղեկավարները այս հարցում հիանալի օրինակ են հանդիսանում մեզ համար», - ընդգծել է նա։
Բացի այդ, ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, ԽՀ Հաջիևը սոցիալական ցանցերում կիսվել է՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպմանը Ադրբեջանին որպես լիիրավ մասնակից ընդունելու մասին փաստաթուղթով։