Ի.Ալիև. Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան կազմում են մեկ աշխարհաքաղաքական տարածաշրջան
  Ի.Ալիև. Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան կազմում են մեկ աշխարհաքաղաքական տարածաշրջան
09:17     17 11 2025    
Չնայած Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում, այսօր, ակտիվ փոխգործակցության շնորհիվ, Կենտրոնական Ասիան և Ադրբեջանն արդեն հանդիսանում են մեկ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածաշրջան, որի նշանակությունը աշխարհում կայուն աճում է։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպմանը իր ելույթում:

«Մենք հաջողությամբ համագործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, աջակցում ենք միմյանց նախաձեռնություններին և մշակում ենք ընդհանուր մոտեցումներ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծման համար», - ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ալիև  


Լրահոս