Լ.Ալիևը դատապարտել է՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հերթական հրթիռային հարվածը
 Լ.Ալիևը դատապարտել է՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հերթական հրթիռային հարվածը
16:57     14 11 2025    
Նոյեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքին հասցված վերջին հրթիռային հարվածը և լուրջ մտահոգություն է հայտնել այդ միջադեպի կապակցությամբ։

Իլհամ Ալիևը նույնպես դատապարտել է՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վերջին հրթիռային հարվածը, լուրջ մտահոգություն է հայտնել դրա հետ կապված և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումները անընդունելի են՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։

Հեռախոսազրույցի ընթացքում Վոլոդիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել՝ Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության համար։

Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հարցերի վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան   Ուկրաինա  


Լրահոս