Բելգիայի դեսպան. Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը հիմք է դնում կայուն խաղաղության համար
  Բելգիայի դեսպան.  Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը հիմք է դնում կայուն խաղաղության համար
12:07     14 11 2025    
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը և վստահության ամրապնդման վերջին միջոցառումները հիմք են դնում տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության համար։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում Բելգիայի դեսպան Ժյուլիեն դը Ֆրեպոնը (Julien de Frepon) Թագավորի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

«Ես կցանկանայի շնորհավորել Ադրբեջանի ղեկավարությանը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ վերջերս ձեռնարկված վճռական քայլերի համար։ Կարգավորման մասին համաձայնագիրը, հաղորդակցությունների վերականգնման ընթացիկ նախագծերը, ինչպես նաև վստահության ամրապնդման վերջին միջոցառումները ամուր հիմք են ստեղծում կայուն խաղաղություն հաստատելու համար», - նշել է դիվանագետը։

«Սա օգուտ կբերի տարածաշրջանում և դրանից դուրս բոլորին՝ դառնալով հույսի և ոգեշնչման աղբյուր», - հավելել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բելգիա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս