Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումն ավարտվել է 68 տոկոսով
 Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումն ավարտվել է 68 տոկոսով
09:22     14 11 2025    
Զանգեզուրի միջանցք տանող Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի նախագծումն ավարտվել է 85 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 68 տոկոսով։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ին։

Նշվում է, որ այս մեգա-նախագծի շրջանակներում կառուցվում է 8 կայարան, 22 կամուրջ, 2 խոշոր թունել և ավելի քան 550 ինժեներական կառույց։

Այս գիծը կխթանի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական զարգացումը և կվերացնի Նախչըվանի տրանսպորտային շրջափակումը։ Այն նաև կդառնա Եվրոպան և Ասիան կապող հերթական «երկաթուղային կամուրջը»։

Zinvor.info

Հեշթեգներ. Հորադիզ   Աղբենդ  


Լրահոս