Սթիվ Վիտկոֆը բարձր է գնահատել Իլհամ Ալիևի գործողությունները
  Սթիվ Վիտկոֆը բարձր է գնահատել Իլհամ Ալիևի գործողությունները
11:41     07 11 2025    
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները՝ Հայաստանի հետ ավելի քան 30 տարի տևող հակամարտության կարգավորման գործում։

Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Վիտկոֆի խոսքով՝ օգոստոսին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ՝ Դոնալդ Թրամփը ուղղակիորեն հարցրել է Ալիևին, թե ինչու չի շարունակել հարձակումը՝ չնայած ուժեղ բանակ ունենալուն։ Ադրբեջանի առաջնորդը պատասխանել է, որ նրա նպատակը պարզապես օկուպացված տարածքների վերադարձն էր, և որ «նրան ավելին պետք չէ»։

«Դա ապշեցուցիչ որոշում էր, որը ցուցադրում էր իսկական պետական իմաստություն և առաջնորդություն», - ընդգծել է Վիտկոֆը։
Zinvor.info

Հեշթեգներ. Վիտկոֆ   Իլհամ-Ալիև  


Լրահոս