Օվերչուկը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով երկաթուղային գծի բացման մասին
|
|
|
|
Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի ոխ Վրաստանի տարածքով երկաթուղային գծի բացումը դարձել է՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական ներդրում։
|
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ Ռուսաստանից ցորենի խմբաքանակը առաջին անգամ հասցվել է Հայաստան նոր տրանսպորտային երթուղով։
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային գծի բացումը՝ Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով», - ասել է փոխվարչապետը։
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ առաջին անգամ երկու երկրների միջև գործում է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։
Օվերչուկի խոսքով՝ այս իրադարձությունը դարձել է «իրական, զգալի ներդրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում», ինչպես նաև վկայում է՝ Ռուսաստանի կողմից տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր պետությունների տնտեսական զարգացման համար կատարած աշխատանքի մասին։
Օվերչուկը ընդգծել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի երկրների հետ, մեծացնում է՝ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներին և բարելավում է այդ միավորման շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։
«Խորհրդանշական է, որ այս երթուղով անցած առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և ստեղծագործական ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, որը ևս մեկ անգամ ընդգծում է՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը», - հավելել է Օվերչուկը։
Հեշթեգներ.
Օվերչուկ
Ռուսաստան
Հայաստան
Ադրբեջան
Վրաստան