Շոյգուն՝ Զանգեզուրի միջանցքի մասին
 Շոյգուն՝ Զանգեզուրի միջանցքի մասին
17:01     05 11 2025    
Զանգեզուրի միջանցքը և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ։

«Զանգեզուրի միջանցքը» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստից հետո։

«Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրային տրանսպորտային միջանցքների ի հայտ գալու համար»,- հայտարարել է նա։

Շոյգուն հիշեցրել է, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքը հարավի խորքում գտնվող նավահանգիստները կապում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Շոյգու   Զանգեզուրի-միջանցք  


Լրահոս