Շոյգու. Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում
  Շոյգու.  Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում
17:02     05 11 2025    
Մոսկվան նշանակալի ներդրում է ունեցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին Մոսկվայում լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստից հետո։

«Ռուսաստանի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս լիովին չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում, նշանակալի է։ Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի այնտեղ իրավիճակը դառնա ավելի կայուն և վերջապես խաղաղություն հաստատվի», - նշել է Շոյգուն։

Նա կարծում է, որ Հարավային Կովկասում իրավիճակը շատ ավելի կայուն է դարձել, և որ դրանում զգալի ներդրում ունեն մասնակից երկրները, առաջին հերթին՝ Ռուսաստանը։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որն արդեն լուծել է ութ կամ ինը հակամարտություն աշխարհում։
Zinvor.info

Հեշթեգներ. Շոյգու   Ռուսաստան  


Լրահոս