Բիլալ Էրդողանը ժամանել է Բաքու
  Բիլալ Էրդողանը ժամանել է Բաքու
09:40     30 10 2025    
Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալ Էրդողանը, ժամանել է Ադրբեջան։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նա Բաքու է ժամանել մասնակցելու Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 102-ամյակին նվիրված ընդունելությանը։

Գյուլուստան պալատում պաշտոնական ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում Էրդողանը շեշտել է, որ փոխանցում է Թուրքիայի նախագահի ողջույնը և որ այսօրվա միջոցառումից հետո կվերադառնա Թուրքիա։

«Ես Ադրբեջան եմ եկել մեր Հանրապետության օրվա կապակցությամբ։ Թող մեր բարեկամությունն ու եղբայրությունը հավերժ լինեն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Բիլալ-Էրդողան   Բաքու  


Լրահոս