Ադրբեջանը և ՄԱԿ-ը ստորագրել են Կայուն զարգացման ոլորտում համագործակցության շրջանակային փաստաթուղթ
Ադրբեջանը և ՄԱԿ-ը ստորագրել են Կայուն զարգացման ոլորտում համագործակցության շրջանակային փաստաթուղթ
11:21     25 10 2025    
Ադրբեջանը և ՄԱԿ-ը ստորագրել են 2026-2030 թթ. Կայուն զարգացման ոլորտում համագործակցության շրջանակային փաստաթուղթ

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Х-ի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։

Նոր փաստաթուղթը ներառում է առանցքային ռազմավարական ոլորտները՝ ներառական սոցիալ-տնտեսական աճը, մարդկային կապիտալի զարգացումը, էկոլոգիական կայունությունը, կլիմայական հարմարվողականությունը և «կանաչ անցումը»։

Համաձայնագիրը ստորագրվել է ՄԱԿ-ի ստեղծման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Նախարարը նշել է, որ գործընկերությունը նոր հնարավորություններ է բացում կայուն զարգացման և ազգային տնտեսական մոդելի կատարելագործման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս