Բայրամով. Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել գործընկերությունը
  Բայրամով.  Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել գործընկերությունը
10:24     25 10 2025    
Ադրբեջանը մտադիր է շարունակել համագործակցությունը բոլոր միջազգային գործընկերների հետ՝ հանուն ողջ աշխարհում խաղաղության, երկխոսության ամրապնդման և կայուն առաջընթացի։

Zinvor.info-յի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ամրապնդել գործընկերությունը, փնտրել համագործակցության նոր ձևեր և վերահաստատել իրենց համատեղ հանձնառությունը՝ ստեղծելու ավելի խաղաղ, արդար և կայուն աշխարհ ներկա և ապագա սերունդների համար։

Բայրամովը նշել է Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը ՄԱԿ-ի համակարգում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նրա ոչ մշտական անդամակցությունը, Տնտեսական և սոցիալական խորհրդին (ECOSOC) մասնակցությունը և COP29 համաժողովի անցկացումը, որը արտացոլում է երկրի ներդրումը կայուն և ներառական զարգացման առաջխաղացման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս