ԱԳՆ ղեկավար. Բաքուն կարևոր քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում կայունության մթնոլորտ ստեղծելու համար
  ԱԳՆ ղեկավար.  Բաքուն կարևոր քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում կայունության մթնոլորտ ստեղծելու համար
09:41     25 10 2025    
Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքներով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ համատեղ հռչակագիրը, նշանակալի քայլ էին Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Արտգործնախարարն ընդգծել է, որ տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Ադրբեջանը լայնածավալ վերականգնման և վերակառուցման աշխատանքներ է իրականացնում ազատագրված տարածքներում։ Բաքուն նաև կարևոր քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում կայունության և համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս