Բայրամովը և Օմուրալիևը քննարկել են Գաբալայի գագաթնաժողովի նախաձեռնությունների իրականացումը
 Բայրամովը և Օմուրալիևը քննարկել են Գաբալայի գագաթնաժողովի նախաձեռնությունների իրականացումը
16:39     24 10 2025    
Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջան ժամանած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՓԿ) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԹՓԿ-ում Ադրբեջանի նախագահության առաջնահերթությունները, կազմակերպության օրակարգային հարցերը և ապագա ծրագրերը։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ ԹՓԿ-ի գլխավոր առաջնահերթությունը բարեկամության, եղբայրության և համագործակցության ամրապնդումն է բոլոր ոլորտներում՝ նշելով, որ Ադրբեջանը մշտապես աջակցում է կազմակերպության շրջանակներում այդ ներուժը իրացնելու համար ձեռնարկվող քայլերին, նախաձեռնություններին և գաղափարներին։ Նա նաև ընդգծել է ԹՓԿ քարտուղարության և միջազգային կազմակերպություններում դիտորդի կարգավիճակի հետագա ամրապնդման և ընդլայնման կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Օմուրալիև  


Լրահոս