Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Խանքենդիում կայացած ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության ֆորումում հայտարարել է՝ Խանքենդի քաղաքում, Աղդերեի ու Խոջալուի շրջաններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը:
Յուսուբովը նշել է, որ ներկայումս Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում ընթանում են լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքներ: Կայուն բնակեցումը, կանաչ էներգիայի գոտիների ստեղծումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը և նոր աշխատատեղերի ստեղծումը՝ Սահմանադրության հիմնարար սկզբունքները հանդիսացող մարդկային բարեկեցության, սոցիալական արդարության և զարգացման իրական արտացոլումն են։
Շրջանում արագորեն վերականգնվում են՝ ։կրթության, առողջապահության և սոցիալական ենթակառուցվածքների համակարգերը: Ղարաբաղի համալսարանի, ժամանակակից կլինիկայի, դպրոցների և մանկապարտեզների բացումը, ձեռներեցության զարգացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը՝ զգալի ներդրում են ունենում կայուն բնակեցման գործում։ Ներկայումս տարածքում, որտեղ գործում է ձեռնարկատիրության 546 սուբյեկտ, աշխատանքով ապահովված է արդեն ավելի քան 3000 մարդ, ներդրված է ընդհանուր առմամբ ավելի քան 65 միլիոն մանաթ։
Նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է՝ ոչ կառավարական կազմակերպությունների կարևոր դերը ազատագրված տարածքների զարգացման գործում։ ՈԿԿ-ները հանդես են գալիս որպես կարևոր գործընկերներ՝ պետական քաղաքականության իրականացման, հանրային վերահսկողության ուժեղացման, սոցիալական նախագծերի և վերաինտեգրման գործընթացների խթանման գործում։