Մեհրիբան Ալիևան հանդիպել է Հռոմի պապի հետ
  Մեհրիբան Ալիևան հանդիպել է Հռոմի պապի հետ
09:39     18 10 2025    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան՝ Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ, հայտնում է Zinvor.info-ն։

Հանդիպմանը Մեհրիբան Ալիևան ընդգծել է՝ Վատիկանի և Ադրբեջանի միջև վերջին տարիներին հարաբերությունների զգալի զարգացումը՝ նշելով Հեյդար Ալիևի հիմնադրամի և Սուրբ Աթոռի համատեղ աշխատանքը՝ վերականգնման, գիտական հետազոտությունների և մշակութային փոխանակման ոլորտներում։

Մեհրիբան Ալիևան նշել է, որ Հեյդար Ալիևի հիմնադրամի և Վատիկանի միջև ստորագրված համաձայնագրերի համաձայն՝ որոշ նախագծերի հաջող ավարտից հետո կսկսվի այլ նախագծերի իրականացումը։ Նա հավելել է, որ Հեյդար Ալիևի հիմնադրամը մտադիր է ընդլայնել իր համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով։

Հանդիպմանը տեղեկատվություն է տրամադրվել՝ Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու գործունեության, ինչպես նաև երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման նախապատրաստական աշխատանքների մասին։

Հռոմի պապ Լևոն XIV-ը ընդգծել է, որ Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությունների շնորհիվ՝ Վատիկանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զգալիորեն ընդլայնվել են։ Նա նշել է, որ այդ համագործակցությունը մեծ ավանդ է ներդրել՝ միջկրոնական և միջքաղաքակրթական երկխոսության զարգացմանը, և որ Ադրբեջանն այս առումով աշխարհում առաջատար դիրք է գրավում։

Պապը հայտնել է Վատիկանի հետաքրքրվածությունը՝ Ադրբեջանի հետ համատեղ նախագծերը շարունակելու հարցում և խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել նախագահ Իլհամ Ալիևին՝ երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցմանը հողատարածք տրամադրելու համար։ Հռոմի պապը նաև երախտագիտություն է հայտնել Հեյդար Ալիևի հիմնադրամին՝ կատարած աշխատանքի համար։

Մեհրիբան Ալիևան շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի ղեկավարին և նրան հրավիրել է այցելել Ադրբեջան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա   Հռոմի-պապ  


Լրահոս