Ադրբեջանը ողջունում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագիրը
 Ադրբեջանը ողջունում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագիրը
11:42     11 10 2025    
Ադրբեջանը ողջունում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված Գազայում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Х-ի էջում զետեղված հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք Գազայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը, որը նախատեսում է կրակի դադարեցում Գազայում, ճանապարհ է հարթում պատանդների և բանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև Գազային մարդասիրական օգնության անարգել մատակարարման և դրա վերականգնման համար։

Մենք հույս ունենք, որ համաձայնագրի բոլոր փուլերը պատշաճ կերպով կիրականացվեն, կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հասնելու համար։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այս արդյունքին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՀԱՄԱՍ  


Լրահոս