ANAMA. Խոջավենդում հայտնաբերվել է հայկական արտադրության հակահետևակային ական
  ANAMA.  Խոջավենդում հայտնաբերվել է հայկական արտադրության հակահետևակային ական
14:10     09 10 2025    
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) Խոջավենդի շրջանի Թաղավերդ գյուղում հայտնաբերել է հայկական արտադրության MON-50 հակահետևակային ական։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ANAMA-ից, սակրավորները տեղում վնասազերծել են ականը՝ ականազերծման միջազգային չափանիշներին համապատասխան։

Ականը տեղադրվել է դժվարանցանելի տեղանքով անտառապատ տարածքում գտնվող ծառի վրա։ MON-50-ը հակահետևակային բեկորային ական է՝ 45-55 մետր մահացու հեռահարությամբ։ Ականի պայթելու ժամանակ՝ մեծ արագությամբ շրջակա տարածք են նետվում մոտ 1 սմ չափի 400-550 գլանաձև բեկորներ։ Գործողության ընթացքում պարզվել է, որ MON-50-ը ամրացված է եղել մեկ այլ ականին՝ անջատիչ լարով։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Խոջավենդ  


Լրահոս