Էրդողանը շնորհավորել է ԹՊԿ-ի երկրներին
 Էրդողանը շնորհավորել է ԹՊԿ-ի երկրներին
10:03     04 10 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրապարակում է տարածել՝ Նախչըվանի համաձայնագրի 16-ամյակի և Թուրքական պետությունների համագործակցության օրվա կապակցությամբ։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ հրապարակումը տեղադրվել է X ցանցի նրա էջում։

«Շնորհավորում եմ մեր համատեղ տարեդարձի՝ Նախչըվանի համաձայնագրի 16-ամյակի կապակցությամբ, որը ապահովեց մեր թուրքական պետությունների կազմակերպության ստեղծումը, որը մեր լեզվի, մտքի և գործերի միասնության ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է, ինչպես նաև թուրքական պետությունների համագործակցության օրվա կապակցությամբ։ Հուսով եմ, որ այս նշանակալի օրը կամրապնդի միասնության և համերաշխության ոգին և կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում։ Թող մեր ընդհանուր ապագան լինի պայծառ, իսկ մեր համագործակցությունը՝ մշտական», - նշել է Էրդողանը հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   ԹՊԿ  


Լրահոս