Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է արտաքին գործերի նախարարության՝ X սոցիալական ցանցում տեղադրված, հոկտեմբերի 3-ի՝ Թուրքական պետությունների համագործակցության օրվան նվիրված հրապարակման մեջ։
«Անկեղծորեն շնորհավորում ենք եղբայրական թուրքական երկրներին հոկտեմբերի 3-ի՝ Թուրքական պետությունների համագործակցության օրվա կապակցությամբ։ Այս նշանակալի օրը, երբ ստորագրվեց Նախչըվանի համաձայնագիրը, որը հիմք դրեց Թուրքական պետությունների կազմակերպությանը, հանդիսանում է թուրքական աշխարհի համերաշխության և միասնության տոնակատարությունը, որը միավորված է ընդհանուր պատմությամբ, լեզվով և մշակույթով։ Ադրբեջանը շարունակում է հանձնառու մնալ՝ ԹՊԿ-ի շրջանակներում համագործակցության ամրապնդմանը և մեր ընդհանուր ապագայի կառուցմանը։ Թուրքական միասնությունը ուժի, կայունության և բարգավաճման աղբյուր է», - ասվում է հրապարակման մեջ։