Ռոբերտա Մետսոլան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
 Ռոբերտա Մետսոլան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
11:44     03 10 2025    
Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը բացում է կայուն խաղաղության հասնելու իրական հեռանկարներ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Х-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան Կոպենհագենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Կոպենհագենում ես հոյակապ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը։ Ես ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, որը իրական հույս է ներշնչում կայուն խաղաղության համար, ինչպես նաև Հայաստանի հանձնառությունը՝ ամրապնդելու կապերը Եվրոպայի հետ և խթանելու մեր ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունը, կայունությունը և բարգավաճումը», - գրել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Մետսոլա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս