Սանդուն՝ Ալիևի հետ հանդիպման մասին. քննարկեցինք մոլդովա-ադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը
  Սանդուն՝ Ալիևի հետ հանդիպման մասին.  քննարկեցինք մոլդովա-ադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը
10:42     03 10 2025    
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի հետ խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերի համար, որոնք ստացել են Սպիտակ տան աջակցությունը։

Սանդուն այս մասին գրել է սոցիալական ցանցերում Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Zinvor.info-ն:

«Մենք նաև քննարկեցինք մոլդովա-ադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը՝ հանուն երկու երկրների բարօրության», - նշել է Մոլդովայի նախագահը։

Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Մոլդովա   Ադրբեջան  


Լրահոս