Քյամրան Ալիև. Հավատում եմ Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ կիրառված խոշտանգումների հետաքննության օրինական և տրամաբանական արդյունքին
  Քյամրան Ալիև.  Հավատում եմ Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ կիրառված խոշտանգումների հետաքննության օրինական և տրամաբանական արդյունքին
12:46     01 10 2025    
Եկատերինբուրգում Ադրբեջանի քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունները հետաքննվում են ոչ միայն Ադրբեջանի դատախազության, այլև Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը առանձին հետաքննություն է անցկացնում ադրբեջանցիների նկատմամբ ուժի անհիմն կիրառման և խոշտանգումների վերաբերյալ։

«Մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ ուժի անհիմն կիրառման և խոշտանգումների վերաբերյալ։ Ես հավատում եմ, որ այս հետաքննությունը կունենա օրինական և տրամաբանական արդյունք», - ընդգծել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։
Zinvor.info

Հեշթեգներ. Քյամրան-Ալիև   Ռուսաստան  


Լրահոս