Ջեյհուն Բայրամովը և Ուայաթ Թելքին քննարկել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները
 Ջեյհուն Բայրամովը և Ուայաթ Թելքին քննարկել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները
19:41     30 09 2025    
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի գլխավոր խորհրդական Ուայաթ Թելքիին և ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ում, հանդիպմանը քննարկվել են՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության խարտիայի մշակման համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այս համատեքստում Վաշինգտոնի համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։

Նշվել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ պաշտոնատար անձանց միջև փոխադարձ այցելությունները կարևոր դեր են խաղում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել են նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամովը   Թելքի  


Լրահոս