Ուզբեկստանի ԱԳՆ խոսնակ. խորապես շնորհակալ եմ ադրբեջանական հյուրընկալության համար
 Ուզբեկստանի ԱԳՆ խոսնակ.  խորապես շնորհակալ եմ ադրբեջանական հյուրընկալության համար
11:29     30 09 2025    
Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ախրոր Բուրխանովը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Այխան Հաջիզադեի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բուրխանովը այս մասին գրել է Х սոցիալական ցանցի իր էջում։

«Մեծ հաճույք էր հանդիպել իմ հարգարժան գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի հետ։

Խորապես շնորհակալ եմ նախարարությունում ջերմ ընդունելության և ադրբեջանական անկեղծ հյուրընկալության համար։

Ուզբեկստանն ու Ադրբեջանը աննախադեպ թափ են ցուցաբերում իրենց ռազմավարական գործընկերության և դաշինքի մեջ։

Մեզ համար մեծ պատիվ է ներդրում ունենալ այս գործընթացում, և մենք շարունակում ենք վճռականորեն տրամադրված լինել ընդլայնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում», - նշվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուզբեկստան   Ադրբեջան  


Լրահոս