Բուրհանեդդին Դուրան. Ղարաբաղն Ադրբեջան է
  Բուրհանեդդին Դուրան.  Ղարաբաղն Ադրբեջան է
12:43     29 09 2025    
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բուրհանեդդին Դուրանը գրառում է կատարել սեպտեմբերի 27-ի՝ Հիշատակի օրվա կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նա այս մասին գրել է Х-ի իր էջում:

«Հիշատակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, ես հարգանքի տուրք եմ մատուցում նահատակների հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում՝ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման համար։ Խորին հարգանքս վետերաններին։ Ղարաբաղն Ադրբեջան է»,- ասվում է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան   Բուրհանեդդին-Դուրան  


Լրահոս