Ալիևը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին
 Ալիևը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին
11:18     26 09 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդըմուհամեդովին։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը և Թուրքմենստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Իլհամ Ալիևը նշել է, որ մեր երկրները միավորում են ավանդական բարեկամությունը, բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել մեր եղբայրական ժողովուրդների կամքին համապատասխան, որոնք սերտորեն կապված են ընդհանուր արմատներով և ազգային ու հոգևոր արժեքներով։ Նախագահը Սարդար Բերդըմուհամեդովին մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Թուրքմենստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Թուրքմենստան  


Լրահոս