Դար. Պակիստանը և Ադրբեջանը հակված են գործընկերության ամրապնդմանը և խորացմանը
  Դար.  Պակիստանը և Ադրբեջանը հակված են գործընկերության ամրապնդմանը և խորացմանը
16:42     24 09 2025    
Ադրբեջանը և Պակիստանը ինչպես նախկինում, հակված են երկրների միջև գործընկերության ամրապնդմանը և խորացմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-n, այս մասին Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհաք Դարը գրել է իր Ֆեյսբուքյան էջում։

Դիվանագետը նշել է, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Հիանալի էր շփվել իմ եղբոր և ընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Պակիստանը և Ադրբեջանը ինչպես նախկինում, հակված են մեր գործընկերության ամրապնդմանը և խորացմանը», - ընդգծել է պակիստանցի նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պակիստան   Ադրբեջան  


Լրահոս