Ի.Ալիև. Ադրբեջանի շնորհիվ Միջին միջանցքը դարձել է իրականություն
  Ի.Ալիև.  Ադրբեջանի շնորհիվ Միջին միջանցքը դարձել է իրականություն
10:01     24 09 2025    
Միջին միջանցքը ռազմավարական նախագիծ է, որը ընդգրկում է լայն աշխարհագրություն: Այս միջանցքը ապահովում է՝ Եվրոպան և Ասիան Կասպից ծովով կապող հուսալի և անվտանգ երթուղի՝ ծառայելով որպես Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելու ամենակարճ և ամենաօպտիմալ երթուղի:

Zinvor.info-յի տվյալներով՝ այս մասին ասվում է նախագահ Իլհամ Ալիևի՝ «Միջին միջանցքի երկայնքով. կապ, ֆինանսներ և էներգետիկա» խորագրով 6-րդ Կասպիական բիզնես ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում:

«Ադրբեջանի բարենպաստ աշխարհագրական դիրքը՝ երկու մայրցամաքների խաչմերուկում, թույլ է տալիս մեր երկրին կարևոր դեր խաղալ կապվաղության հարցերում: Այսօր մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ Ադրբեջանի ռազմավարական տեսլականի և անխոնջ ջանքերի շնորհիվ Միջին միջանցքի նման խոշոր նախագիծը, որն ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև ավելի մեծ սիներգիա, դարձել է իրականություն»: «Միջին միջանցքի լիարժեք շահագործման հանձնումը հնարավոր է դարձել ոչ միայն Ադրբեջանի տնտեսական ներուժի, այլև մեր երկրում տիրող քաղաքական կայունության և անվտանգության շնորհիվ», - նշվում է պետության ղեկավարի ուղերձում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս