Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին, Թրամփին և Փաշինյանին
 Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին, Թրամփին և Փաշինյանին
09:21     24 09 2025    
«Մենք սկզբից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու կոչ ենք արել կողմերին։ Մենք ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին ձեռնարկվեցին քայլեր, որոնք հարթում են երկու երկրների միջև ամուր խաղաղության ճանապարհը»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներում՝ իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս գործընթացում ունեցած ներդրման համար և երախտագիտություն հայտնել նրանց», - հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ալիև  


Լրահոս