Ի.Ալիևը հանդիպել է Neuberger Berman-ի ղեկավարի հետ
  Ի.Ալիևը հանդիպել է Neuberger Berman-ի ղեկավարի հետ
09:51     23 09 2025    
Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Նյու Յորքում հանդիպել է Neuberger Berman-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջորջ Վոլքերի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել՝ Ադրբեջանի և Neuberger Berman-ի միջև համագործակցության ներկայիս վիճակի, ինչպես նաև դրա զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է մեր երկրի համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ միջազգային ֆինանսական հաստատությունների և հեղինակավոր ներդրումային ընկերությունների հետ՝ վստահություն հայտնելով, որ Neuberger Berman-ի հետ գործընկերությունը այսուհետ էլ հաջողությամբ կշարունակվի:

Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի և Neuberger Berman-ի միջև 2016 թվականին սկսված արդյունավետ համագործակցությունը նպաստել է՝ մեր երկրի ֆինանսական հատվածի զարգացմանը և միջազգային ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը։

Ջորջ Վոլքերը տեղեկություններ է տրամադրել՝ իր ղեկավարած ընկերության գլոբալ ֆինանսական և ներդրումային գործունեության վերաբերյալ, գոհունակություն է հայտնել Ադրբեջանի հետ համագործակցությունից, ընդգծել է տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական գործընթացների կարևորությունը ընկերության համար և նշել, որ նոր նախագծերի շրջանակներում դիտարկվում են գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս