Քյամրան Ալիև. Վաշինգտոնի համաձայնագրերը՝ Ադրբեջանի ինքնիշխանության համաշխարհային մասշտաբով ճանաչում
  Քյամրան Ալիև.  Վաշինգտոնի համաձայնագրերը՝ Ադրբեջանի ինքնիշխանության համաշխարհային մասշտաբով ճանաչում
13:37     22 09 2025    
Ադրբեջանը մնացել է խաղաղության և դիվանագիտական կարգավորման կողմնակից, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա տարածքները գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտարարել է Բաքվում՝ «Ինքնիշխանության պաշտպանություն. Դատախազության կարգավիճակը Սահմանադրության մեջ» միջազգային համաժողովում։

«Չնայած ՄԱԿ-ի չորս բանաձևերի առկայությանը, որոնք ճանաչում են ադրբեջանական հողերի օկուպացիան և պահանջում դրանց անվերապահ ազատագրումը, հայկական կողմը չի վերադարձրել զավթված տարածքները։ Ադրբեջանը, ինչպես միշտ, այսօր էլ մնում է խաղաղության կողմնակից», - ասել է գլխավոր դատախազը։

Ալիևը նշել է, որ Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ երկրի խաղաղության գործընթացին նվիրվածության հստակ օրինակ է հանդիսանում։

«Այս փաստաթուղթը իրենից ներկայացնում է ոչ միայն երկու պետությունների միջև հարաբերությունների նոր էջ, այլև պատմական շրջադարձային կետ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանի հետագա տնտեսական զարգացման գործում։ Միևնույն ժամանակ, այս փաստաթուղթը հանդիսանում է՝ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում համաշխարհային մասշտաբով», - ընդգծել է գլխավոր դատախազը։
Zinvor.info

Հեշթեգներ. Քյամրան-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս