Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի վետերանների հետ
  Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի վետերանների հետ
16:48     19 09 2025    
Ադրբեջանցի վետերաններն ու նրանց ընտանիքները մասնակցել են՝ Թուրքիայում սեպտեմբերի 19-ին նշվող Վետերանների օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության X սոցիալական ցանցերի էջում։

Միջոցառմանը մասնակցել են նաև՝ ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուն, զորքերի հրամանատարներ և փոխնախարարներ։

Յաշար Գյուլերը կարճատև հանդիպում է ունեցել ադրբեջանցի վետերանների և նրանց ընտանիքների հետ։



Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս