Ըստ
Zinvor.info-յի, Աղդամ կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտարարել է՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը:
«Այս այցը կարևոր հիշողություններ թողեց ինձ համար։ Ես կցանկանայի ընդգծել երեք հիմնական կետ. առաջինը՝ ոչ մի պատերազմ լավ արդյունքներ չի տալիս։ Պատերազմը տակնուվրա է անում մարդկանց կյանքը, խորը վերքեր է հասցնում, և դրա ծանր հետևանքները տևում են երկար տարիներ։ Երկրորդ՝ խաղաղությունը հնարավոր է։ Հանուն խաղաղության անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ և կենտրոնանալ ապագայի այս տեսլականի վրա։ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը դրա օրինակ են։ Երրորդը՝ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին։ Հուսով եմ, որ այսօր կստորագրվի ֆինանսական համաձայնագիր, և որ այս փաստաթուղթը ֆինանսական օգնություն կտրամադրի տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ առողջապահական համակարգի ամրապնդմանը», - ասել է Մարտա Կոսը, վստահություն հայտնելով, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի, և այս համագործակցությունը օգտակար կլինի երկու կողմերի համար։