Ասադովը նշել է Ադրբեջանի ներդրումները ԹՊԿ երկրներում
Ասադովը նշել է Ադրբեջանի ներդրումները ԹՊԿ երկրներում
17:32     18 09 2025    
Ադրբեջանի ներդրումները Թուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ) մոտենում են 21 միլիարդ դոլարի։

Zinvor.info-յի տվյալներով՝ այս մասին՝ Բիշքեկում ԹՊԿ-ի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նրա խոսքով՝ տնտեսական կապերի դինամիկան խրախուսական է. այս տարվա հունվար-հուլիսին Ադրբեջանի առևտրային հարաբերությունները ԹՊԿ երկրների հետ աճել են ավելի քան 8%-ով։

«Ադրբեջանի ներդրումները ԹՊԿ երկրներում մոտենում են 21 միլիարդ դոլարի։ Մենք մի շարք գործընկերների հետ ստեղծել ենք համատեղ ներդրումային ֆոնդեր, ինչը նպաստում է փոխադարձ ներդրումների ներգրավմանը առաջնահերթ տնտեսական ոլորտներում», - ասել է վարչապետը։

Ալի Ասադովը նշել է, որ տրանսպորտի ոլորտում համագործակցությունը արագ զարգանում է և զգալի ներդրում է ունենում տարածաշրջանային կապերի ամրապնդման գործում։

«Միջին միջանցքը, որն անցնում է թուրքական պետությունների տարածքներով, ռազմավարական դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանային համատեքստում, այլև համաշխարհային առևտրի և տրանսպորտային կապերի ընդլայնման առումով: Այս համատեքստում պատմական նշանակություն ունեն Վաշինգտոնում ոչ վաղուց ձեռք բերված համաձայնագրերը, որոնք նախատեսում են ուղիղ տրանսպորտային կապեր Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև: Զանգեզուրի միջանցքի բացումը ոչ միայն նոր տնտեսական և տարանցիկ հնարավորություններ կընձեռի տարածաշրջանի բոլոր պետությունների համար, այլև, ինտեգրվելով Միջին միջանցքի հետ, կբարձրացնի դրա թողունակությունը», - նշել է կառավարության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ասադով   ԹՊԿ  


Լրահոս