Ալիևը և Կոսը քննարկել են Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ
 Ալիևը և Կոսը քննարկել են Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ
14:00     18 09 2025    
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Մարտա Կոսը շնորհավորել է պետության ղեկավարին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված նվաճումների համար։ Նա նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին և Ադրբեջանի մարդասիրական ականազերծման ոլորտում գործունեությանը։

Հանձնակատար Մարտա Կոսը նշել է, որ Եվրամիությունը և Ադրբեջանը հաջող համագործակցություն են հաստատել էներգետիկ ոլորտում։ Նա նաև ընդգծել է՝ տրանսպորտի ոլորտում համագործակցության համար հետագա զարգացման մեծ հեռանկարնե.

Նախագահ Իլհամ Ալիևը գոհունակությամբ հիշել է այս տարվա մայիսին Տիրանայում կայացած իր հանդիպումը՝ Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և ընդգծել, որ Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։ Նշելով տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման համար լավ հնարավորությունները՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը ինտենսիվ աշխատանք է անցկացնում ազատագրված տարածքներում ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ։ Այս առումով նա ընդգծել է՝ Զանգիլան տանող ճանապարհային և երկաթուղային գծերի կարևորությունը։

Անդրադառնալով Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի ներդրմանը՝ պետության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական գազն այժմ արտահանվում է 10 եվրոպական երկիր, այդ թվում՝ ԵՄ ութ անդամ պետություն, և արտահանման աշխարհագրությունը ընդլայնվում է։

Հանդիպմանը նշվել է՝ Կենտրոնական Ասիայից Ադրբեջան Միջին միջանցքով ստացվող բեռների ծավալների զգալի աճ, և մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Կոս  


Լրահոս