ԱՄԷ նախագահը կիսվել է՝ Ղարաբաղ կատարած իր այցի մասին հրապարակմամբ
  ԱՄԷ նախագահը կիսվել է՝ Ղարաբաղ կատարած իր այցի մասին հրապարակմամբ
12:36     18 09 2025    
ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը սոցիալական ցանցերում կիսվել է՝ Ղարաբաղ կատարած իր այցի և նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին հրապարակմամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նա համապատասխան գրառումը հրապարակել է Instagram-ում։

«Ես ուրախ էի հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ Ղարաբաղում՝ քննարկելու ԱՄԷ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Հիմնվելով վերջերս ստորագրված Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի շնորհիվ ստեղծված ազդակի վրա՝ մենք ուսումնասիրեցինք համագործակցության նոր ոլորտներ, որոնք ուղղված են տնտեսական զարգացման խթանմանը, համատեղ հնարավորությունների ստեղծմանը և տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը աջակցմանը», - գրել է ԱՄԷ նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄԷ   Իլհամ-Ալիև  


Լրահոս