Ալիևը Թրամփին. Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը՝ խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում
  Ալիևը Թրամփին. Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը՝ խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում
12:36     17 09 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social սոցցանցում արված հրապարակմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Ադրբեջանի նախագահը իր պատասխանը տեղադրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ նախագահ Դոնալդ Թրամփ՝ Truth Social սոցցանցում Ձեր բարի խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի անցկացման գործում։ Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես շատ եմ գնահատում մեր բարեկամությունը», - գրել է նախագահ Ի.Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս