Ի.Ալիևը՝ ԱՄԷ-ի հետ նավթագազային ոլորտում համագործակցության խորացման մասին
  Ի.Ալիևը՝ ԱՄԷ-ի հետ նավթագազային ոլորտում համագործակցության խորացման մասին
09:18     17 09 2025    
Ադրբեջանի և Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) միջև քաղաքական հարաբերությունները շատ հաջողությամբ են զարգանում: Մենք միշտ գտնվում ենք միմյանց կողքին միջազգային կազմակերպություններում և աջակցում ենք միմյանց:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

«Մենք շատ գոհ ենք վերջին ժամանակներում կատարված փոխադարձ ներդրումներից: Նավթագազային ոլորտում համագործակցությունը խորանում է: Այսօր ստորագրված փաստաթղթերի թվում է՝ տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթը, որը մեծ հեռանկարներ ունի», - նշել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս