Ի.Ալիևը ԱՄԷ-ի հետ հռչակագրի մասին. Այս փաստաթուղթը մեր հարաբերությունները բարձրացնում է ամենաբարձր մակարդակի
  Ի.Ալիևը ԱՄԷ-ի հետ հռչակագրի մասին. Այս փաստաթուղթը մեր հարաբերությունները բարձրացնում է ամենաբարձր մակարդակի
09:12     17 09 2025    
Մեր հարաբերությունները Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) հետ հիմնված են եղբայրության և բարեկամության վրա: Այսօր ստորագրված բազմաթիվ փաստաթղթերը մեր կապերը կբարձրացնեն նոր մակարդակի:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

Ընդգծելով, որ ստորագրված յուրաքանչյուր փաստաթուղթ մեծ նշանակություն ունի, պետության ղեկավարը նշել է. «Դրանց թվում ես կցանկանայի հատկապես նշել Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը: Այս փաստաթուղթը մեր քաղաքական հարաբերությունները բարձրացնում է ամենաբարձր մակարդակի»:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս