Հիքմեթ Հաջիևը հրապարակել է Շուշայում ղարաբաղյան նժույգների շքերթի կադրերը
  Հիքմեթ Հաջիևը հրապարակել է Շուշայում ղարաբաղյան նժույգների շքերթի կադրերը
16:08     16 09 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կիսվել է՝ Շուշա քաղաքում ղարաբաղյան նժույգների հանդիսավոր շքերթի տեսանյութով։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Х-ում Հաջիևի էջին։

«Այսօր Շուշայի Ջըդըր-Դյուզուի պատմական հարթավայրում տեղի է ունեցել ղարաբաղյան նժույգների հանդիսավոր շքերթ, որը նվիրված էր՝ Ադրբեջանի և Միացյալ Արաբական Էմիրությունների միջև ամուր բարեկամությանը։ Ղարաբաղյան նժույգը՝ ժառանգության ու եղբայրության խորհրդանիշը, կրկին միավորել է մշակույթները այս սրբազան հողի վրա», - գրել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   Շուշա  


Լրահոս