Շուշայում կայացել է ԱՄԷ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
  Շուշայում կայացել է ԱՄԷ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
15:14     16 09 2025    
Սեպտեմբերի 16-ին Շուշայում տեղի է ունեցել՝ ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ ԱՄԷ նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը անցել են պատվո պահակախմբի առջևից։

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է ԱՄԷ նախագահին։

Հնչել են ԱՄԷ-ի և Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգերը։

Պատվո պահակախումբը՝ զինվորական քայլերգի հնչյունների ներքո անցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄԷ նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի առջևից:

Ադրբեջանական պատվիրակության անդամները ներկայացվել են Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, իսկ ԱՄԷ-ի պատվիրակության անդամները՝ Ադրբեջանի նախագահին։

Պետությունների ղեկավարները պաշտոնական լուսանկարվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄԷ   Շուշա   Ադրբեջան  


Լրահոս