Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվի ազատագրման մասին. Սա շրջադարձային պահ էր երկրի պետականության համար պայքարում
  Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվի ազատագրման մասին.  Սա շրջադարձային պահ էր երկրի պետականության համար պայքարում
14:07     15 09 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում կիսվել է՝ Բաքվի օկուպացիայից ազատագրման 107-ամյակի կապակցությամբ հրապարակմամբ:

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով X սոցիալական ցանցում Արտաքին գործերի նախարարության էջին։

«1918 թվականի այս օրը Կովկասի իսլամական բանակը, որի կազմում էր ադրբեջանական կորպուսը, մտավ Բաքու՝ վերջ դնելով հայ-դաշնակական օկուպացիային։

Մայրաքաղաքի ազատագրումը շրջադարձային պահ էր Ադրբեջանի պետականության համար պայքարում՝ ցուցադրելով մեր ժողովրդի և նրա դաշնակիցների միասնությունը, քաջությունն ու անձնվիրությունը։

107 տարի անց մենք խորը երախտագիտությամբ հարգում ենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր ժողովրդի ազատության և անկախության համար», - ասվում է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս