Բայրամովը հրաժեշտ տվեց Անն Բուայոնին
 Բայրամովը հրաժեշտ տվեց Անն Բուայոնին
11:49     28 08 2025    
Օգոստոսի 27-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Անն Բուայոնը դեսպան է եղել Ադրբեջանի համար պատմական և նշանակալի ժամանակահատվածում և մաղթել նրան հաջողություններ իր հետագա գործունեության մեջ։

Կողմերն ընդգծել են երկխոսության խողովակները բաց պահելու կարևորությունը՝ չնայած երկու երկրների միջև հարաբերություններում առկա դժվարություններին և մարտահրավերներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Անն-Բուայոն  


Լրահոս