Էրդողանը խոսել է Զանգեզուրի միջանցքի կարևորության մասին
 Էրդողանը խոսել է Զանգեզուրի միջանցքի կարևորության մասին
09:18     23 08 2025    
Կարս-Իգդիր-Դիլուջու (Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ սահման) երկաթուղին կդառնա տարածաշրջանային համագործակցության և զարգացման հզոր խթան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ օգոստոսի 22-ին ելույթ ունենալով Իգդիր նահանգում նոր երկաթուղու հիմնարկեքի արարողության ժամանակ։

Իր ելույթում Թուրքիայի առաջնորդն ընդգծել է Զանգեզուրի միջանցքի երթուղով երկաթուղային կապի կարևորությունը։ Նրա խոսքով, նախագիծը խթան կհաղորդի արտահանմանը, արտադրությանը և զբոսաշրջության զարգացմանը Հարավարևելյան Անատոլիայի նահանգներում, ինչպես նաև Թուրքիայի Միջերկրածովյան տարածաշրջանում։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապերի ընդլայնումը, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Զանգեզուր  


Լրահոս